16-ամյա աղջիկը հազվադեպ հիվանդության պատճառով տարեց կնոջ տեսք է ստացել (Տեսանյութ)

 16-ամյա աղջիկը հազվադեպ հիվանդության պատճառով տարեց կնոջ տեսք է ստացել (Տեսանյութ)

Ֆիլիպինների 16-ամյա բնակչուհի Ռայզել Կալագոն պրոգերիա կոչվող հազվադեպ հիվանդության պատճառով 4 անգամ ավելի մեծ տեսք ունի: Արտասովոր դեպքին անդրադարձել է Oddity Central-ը:

Ինչպես հաղորդվում է, վերջին երկու տարում Ռայզելը երիտասարդ գեղեցիկ աղջկանից, որը գեղեցկության մրցույթների էր մասնակցում, վերածվել է տարեց կնոջ տեսք ունեցող անձնավորության: Շատերը նրան նույնիսկ տատիկի տեղ են ընդունում:

Ֆիլիպինուհին նշում է, որ երբ սկսել է մաշկի վրա կնճիռներ նկատել, դրանք արագորեն տարածվել են ողջ մարմնով մեջ: Մարմնի վրա կարմիր բծեր են ի հայտ եկել, որոնց դիպչելիս նաև ցավ է զգացել: Երբ աղջիկը բուժօգնության է դիմել, նրան ասել են որ դրա պատճառը միջատի խայթոցն է: Նրան դեղամիջոց են նշանակել, սակայն դա օգուտ չի տվել, և արտաքինն արագորեն սկսել է փոխվել:

Աղջկա 36-ամյա մայրը նշում է, որ դուստրը գեղեցիկ տեսք է ունեցել ծնված օրից ի վեր, իսկ այժմ չի ցանկանում տնից դուրս գալ, իսկ եթե դուրս է գալիս, ապա դիմակով ծածկում է ողջ դեմքը:

Նշվում է, որ տվյալ հիվանդությամբ պայմանավորված ֆիզիկական փոփոխություններն անդառնալի են: Այն, ինչ կարող են բժիշկներն անել այս պարագայում, սրտանոթային խնդիրների, օստեոպորոզի և հոդերի խնդիրների առաջացման կանխումն է, ինչը բնորոշ է պրոգերիային:

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ