Պատգամավորի եղբայր մարզպետը պակաս ունեցվածքի տեր չէ. ինչ եկամուտներ ունի Փաշինյանի մտերիմը

 Պատգամավորի եղբայր մարզպետը պակաս ունեցվածքի տեր չէ. ինչ եկամուտներ ունի Փաշինյանի մտերիմը

Հայկ Ղալումյանը, որն այս տարվա ապրիլին է Տավուշի մարզպետ նշանակվել, պակաս ունեցվածքի տեր չէ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայկ Ղալումյանը թվով 4 անշարժ գույք ունի. մեկ հողամաս, մեկ բնակարան, ինքնակամ կառույց՝ Իջեւան քաղաքում եւ արտադրական նշանակության մեկ շինություն Գանձաքարում: Հայկ Ղալումյանը նախորդ տարի 4 մլն դրամով վաճառել է 2007 թվականի արտադրության Mitsubishi մակնիշի ավտոմեքենան, ապա 3 մլն դրամով գնել Uaz Patriot մակնիշի ավտոմեքենա: Ունեցած բաժնային արժեթղթերը Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ում կազմել են 1 մլն 313 հազար դրամ:

Տեղեկացնենք, որ Հայկ Ղալումյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի եղբայրն է, նա մինչեւ Տավուշի մարզպետ նշանակվելը, Իջեւանի քաղաքապետի ԺՊ էր: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այդ ժամանակահատվածում նա Իջեւանի քաղաքապետարանից ստացել է 4 մլն 85 հազար դրամի չափով աշխատավարձ: Բացի այս, ֆինանսների նախարարությունից ստացել է մոտ 75 հազար դրամ, որը ձեւակերպվել է որպես «այլ եկամուտ», իսկ Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ից ստացած շահաբաժինը կազմել է 18 հազար 240 դրամ:

Մարզպետի կինը՝ Հռիփսիմե Մելքոնյանը, մեկ հողամասի միանձնյա սեփականատեր է: Նշենք, որ նա աշխատում է Իջեւանի երաժշտական դպրոցում եւ ստացել է 1 մլն 16 հազար դրամի չափով աշխատավարձ:

Իսկ ահա Ղալումյան հայրը՝ Վոլոդյա Ղալումյանը, Սեւքար գյուղում մեկ շինության միանձնյա սեփականատեր է, ունի նաեւ հասարակական նշանակության մեկ շինություն, որը գտնվում է Հովքում, մեկ հողամաս եւս Սեւքարում է, իսկ Իջեւանում անհատական բնակելի մեկ տուն ունի: Հայր Ղալումյանն ունի մեկ ավտոմեքենա: Բանկում ունեցած ավանդը կազմել է 3 մլն 905 հազար դրամ գումար:

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ