Հոկտեմբերի 2-ին, հարազատների հետ խոսելուց ժամեր անց, անօդաչուի հարվածից զոհվում է Էդմոնը…

 Հոկտեմբերի 2-ին, հարազատների հետ խոսելուց ժամեր անց, անօդաչուի հարվածից զոհվում է Էդմոնը…

Էդմոնը Աբովյանից էր։ 2019-ին էր զորակոչվել բանակ։ 6 ամիս Հոկտեմբերյանում ծառայելուց հետո տեղափոխվում է Սանասար (Կուբաթլու)։ Տանկիստ-մեխանիկ էր։

Պատերազմի առաջին իսկ օրից նրան տեղափոխել են այս պատերազմի թերևս ամենաթեժ կետերից մեկը՝ Ջրական (Ջաբրայիլ)։ Հոկտեմբերի 2-ին, հարազատների հետ խոսելուց ժամեր անց, անօդաչուի հարվածից զոհվում է Էդմոնը։

Տղայի անուն-ազգանունը հոկտեմբերի 6-ին հրապարակված է եղել զոհվածների ցուցակում, բայց ամիսներ շարունակ Մնացականյանների ընտանիքը չի կարողացել գտնել իրենց որդու դին։

6 ամիս անց միայն՝ ապրիլի 5-ին, հաջողվել է գտնել Էդմոն Մնացականյանի մարմինը:

Էդմոնը 19 տարեկան էր…

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ