Ըստ լուրերի, նախարարությունից հրամայել են` պատվաստման հակացուցման վերաբերյալ քաղաքացիներին տեղեկանքներ չտրամադրել. փաստաբան

 Ըստ լուրերի, նախարարությունից հրամայել են` պատվաստման հակացուցման վերաբերյալ քաղաքացիներին տեղեկանքներ չտրամադրել. փաստաբան

Փաստաբան Սուսաննա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արդեն մի քանի օր է տեղեկություններ ենք ստանում, որ այն քաղաքացիներին, որոնք ունեն քրոնիկ հիվանդություններ և գտնվել են բժշկի հսկողության տակ, բուժող բժիշկները հրաժարվում են տրամադրել տեղեկանք այն մասին, որ նրանց հակացուցված է պատվաստումը:

Ըստ օդում կախված լուրերի, առողջապահության նախարարությունից հրամայել են, որ պատվաստման հակացուցման վերաբերյալ քաղաքացիներին տեղեկանքներ չտրամադրեն, բժիշկներն էլ հլու-հնազանդ ենթարկվում են:

Չգիտեմ` բոլոր բժիշկներն են այդպես վարվում, թե ոչ, բայց չէր խանգարի նման կերպ վարվողներին հիշել իրենց բժշկի երդման մասին, իսկ եթե դա էլ չօգնի, ծանոթանալ քրեական օրենսգրքի հետ:

Եվ ի վերջո ավելորդ չէր լինի հետաքրքրվել նման բժիշկներից.
Դուք երբ պացիենտի ախտորոշել եք հիվանդություն, սխալ ախտորոշո՞ւմ եք տվել:

Եթե սխալ եք ախտորոշել և տևական ժամանակ ձեր ախտորոշման հիման վրա բուժում եք նշանակել պացիենտին, կարող ե՞ք ինքներդ գնահատական տալ ձեր արարքին:

Եթե սխալ չեք ախտորոշել և սխալ բուժում չեք իրականացրել, ապա արդյո՞ք օրինական և բարոյական է անձի ախտորոշման և դրա հակացուցումների վերաբերյալ տեղեկանք չտալը:

Եթե չեք տրամադրում համապատասխան տեղեկանք, չե՞ք կարծում, որ հանդիսանում եք անձի առողջությանը ծանր կամ առանձնապես ծանր վնաս հասցնելու համար հանցագործության սուբյեկտ:

Իսկ եթե գիտակցում եք ու շարունակում եք անել, ձեր արարքը գնահատվում է ուղղակի դիտավորություն և այստեղ անզգուշության մասին խոսք լինել անգամ չի կարող:

Մտածեք ձեր քայլերի և դրանց հետևանքների մասին:

Իսկ մենք հետամուտ ենք լինելու, որ ոչ մի ապօրինի գործողություն և ոչ մի պատասխանատու անպատիժ չմնա:

«Առողջապահության նախարարը» ձեր փոխարեն պատասխանատվություն չի կրելու:

Իսկ «առողջապահության նախարարը» վատ չէր լինի, որ սահմանափակեր իր ապօրինի գործունեությունը:

Հ.Գ. Հավատարիմ մնացեք ձեր երդմանը և թող կորչեն նախարարները, որոնք այսօր կան վաղն էլ ստված գիտի…»:

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ