Ի՞նչ կարող է անել կամ ի՞նչ պետք է անի գործատուն` հոկտեմբերի 1-ից հետո. Արա Զոհրաբյան

 Ի՞նչ կարող է անել կամ ի՞նչ պետք է անի գործատուն` հոկտեմբերի 1-ից հետո. Արա Զոհրաբյան

«Ազատ կամք» նախաձեռնության հիմնադիր, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը հայտնում է.

«Առողջապահության նախարարի հայտնի հրամանով, որն ուժի մեջ է մտնելու 2021թ. հոկտեմբերի 1-ից հետո, գործատուի վրա չի դրվել պարտականություն աշխատողներին ստիպել պատվաստել կամ չպատվաստված աշխատողներին չթույլատրել աշխատանքի:

Գործատունե՛ր, այսպիսի գործընթացի մեջ ներքաշվելով մեծ ռիսկի տակ եք մտնում բարոյական և նյութական լուրջ վնասներ կրելու առումով:

Այսօր չենք անդրադառնում այն հարցին, որ առողջապահության նախարարի հայտնի հրամանը հակասահմանադրական է:

Դրա մասին խոսել ենք, ու դեռ կխոսենք:

Այդ հրամանով գործատուի վրա դրվել է պարտականություն՝ տնօրենի հրամանով նշանակել կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու՝ ով ՊՇՌ սերտիֆիկատների մասով, պետք է ապահովի ՊՇՌ հետազոտության վերաբերյալ գրանցամատյանների վարումը:

Այսքանով ավարտվում է գործատուի միսիան:

Իհարկե գործատուն ընդհանուր կանոններով պետք է ախտահանումը կազմակերպի, ջերմաչափումը և այլ միջոցառումները, բայց ՊՇՌ հետազոտության մասով այսքանն է:

Գործատուի կողմից գրանցամատյանի վարելու դեպքում, գործատուին չեն կարող տուգանել:

Եթե աշխատողը չի ներկայացնում ՊՇՌ սերտիֆիկատ, ապա գործատուն այդ աշխատողի մասով որևէ լրացում չի կատարում գրանցամատյանում և չի կարող աշխատողին չթույլատրել աշխատանքի:

Գործատուները պետք է հիշեն, որ հոկտեմբերի 1-ից հետո աշխատողներն ունեն 14 օր ժամանակ սերտիֆիկատը ներկայացնելու համար:

Մինչև այդ մենք մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության պլանը կներկայացնենք:

Հարգելի գործատուներ, «ԱԶԱՏ ԿԱՄՔ» նախաձեռնությունը կպաշտպանի նաև ձեր իրավունքները պետական մարմինների անօրինականությունների դեպքում:

Ցանկանում եմ հիշեցնել, որ մենք չենք պայքարում ընդհանրապես պատվաստվելու դեմ, մենք պայքարում ենք պատվաստվելու ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻ բաղադրիչ դեմ:

Յուրաքաչյուր մարդ պետք է գիտակցված որոշում ընդունի պատվաստվի, թե՝ ոչ:
Առողջ եղեք»:

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ