11-ամյա հարսնացուի և 12-ամյա փեսայի նշանադրությունը վերջին պահին խափանվել է

 11-ամյա հարսնացուի և 12-ամյա փեսայի նշանադրությունը վերջին պահին խափանվել է

Եգիպտոսի Էլ Հավամեդիա քաղաքի մերձակա գյուղի ոստիկանները բերման են ենթարկել 11-ամյա հարսնացուի և 12-ամյա փեսայի ծնողներին և վերջին պահին խափանել երեխաների նշանադրությունը: Այդ մասին հայտնում է Alarabia News հրատարակությունը:

Տոնակատարությունը, որը կազմակերպվել էր երկու ընտանիքների կողմից, ընդհատվել էր, երբ ոսկերչական խանութը, որտեղից անչափահասների ծնողները ոսկի էին գնել, ֆեյսբուքում տեղադրել էր հարսնացուի և փեսայի լուսանկարները:

Լուսանկարները տարածվել են սոցիալական ցանցերում և գրավել ոստիկանության ուշադրությունը: Իրավապահ մարմինների աշխատակիցները գտել են երեխաների ծնողներին, ձերբակալել նրանց` նշանադրությունից մեկ ժամ առաջ և հետաքննություն սկսել:

Նշվում է, որ օրենքով Եգիպտոսում կարող ենամուսնանալ առնվազն 18 տարեկան հասակում:

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ