Սիրված երգիչ Հայկոն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանո՞ց. ինչ են պատմում հարազատները

 Սիրված երգիչ Հայկոն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանո՞ց. ինչ են պատմում հարազատները

Քիչ առաջ տեղեկություններ տարածվեցին, որ սիրված ու ճանաչված երգիչ Հայկոն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց կապ հաստատել Հայկոյի նախկին կնոջ՝ Անահիտ Սիմոնյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսին պատասխանած անձը ներկայացավ որպես Հայկոյի քույր։

«Հայկոն սովորական բուժում է ստանում, ստաբիլ վիճակում է»,- ասաց նա։

Երգիչն այս պահին հիվանդանոցո՞ւմ է՝ հարցին ի պատասխան՝ ասաց․

«Համենայնդեպս ծայրահեղ ծանր վիճակում չէ, ինչպես գրում են։ Նորմալ բուժում է ստանում, ոչ մի խնդիր չկա»։

Նշենք, որ լուրեր են տարածվել, որ Հայկոն վարակվել է կորոնավիրուսով։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, որտեղ գտնվում է երգիչը:

Հավելենք, որ տարիներ առաջ Հայկոյի մոտ քաղցկեղ էր ախտորոշվել, նա բուժում էր ստացել Գերմանիայում:

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ