«Վախ արա, սրանք մեզ կանգնեցրին». Որոտանում անհետացած տղաների հետևից գնացել են ռուս ահմանպահները

 «Վախ արա, սրանք մեզ կանգնեցրին». Որոտանում անհետացած տղաների հետևից գնացել են ռուս ահմանպահները

Ռուս սահմանպահները գնացել են Որոտանի հատվածում անհետացած երկու քասախցիների հետևից.նրանք կվերադարձվեն հայկական կողմին:

Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Վովա Վարդանովը.

«Այն երկու քաղաքացիների հետևից, որոնց թուրքերը երեկ տարել էին Որոտանի ճանապարհից, քիչ առաջ գնաց ռուս սահմանպահների ավտոմեքենան:

Այդ երկու քաղաքացուն թուրքերը գերեվարել էին երեկ՝ մերսեդես մակնիշի մեքենայով, քասախցի երկու տղա էին, ռուսները նրանց վերադարձնելու են հայակական կողմից»,-ասել է Վովա Վարդանովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ԱԱԾ-ում տեղեկություններ են ստացվել առ այն, որ նույն օրը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ (տվյալները հայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը` խոսելով Գորիս- Կապան ճանապարհին երկու քաղաքացիների` ճանապարհից շեղվելու եւ Ադրբեջանի տարածքում հայտնվելու մասին ԱԱԾ հայտնած տեղեկատվության մասին:

«Էդ շեղվելը չգիտեմ ինչ արտահայտությունն է, բայց Քարահունջի էս մի պոստից մյուս պոստ չեն հասել, առաջին պոստը անցել են, մյուս պոստ չեն հասել, ու այդտեղ ճանապարհ չկա, որ ասես շեղվող լինի, շեղվեն, ասֆալտի ճանապարհ է, որը գնում է դեպի Կապան: ԱԱԾ-ն հայտնեց, որ Քասախից են եւ երկու հոգի են, բայց իմ տեղեկություններով 4 երիտասարդ են: Նրանք «Մերսեդես» մակնիշի մեքենայով են եղել, մեքենան նույնպես անհետացել է»,-ասաց նա:

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ