Ովքեր են «Ոսկու Աշխարհի» դիմացից բերման ենթարկված թուրքերը (տեսանյութ)

 Ովքեր են «Ոսկու Աշխարհի» դիմացից բերման ենթարկված թուրքերը (տեսանյութ)

Սեպտեմբերի 19֊ին, ժամը 18։00֊ի սահմաններում «Ոսկու Աշխարհի» դիմացից բերման են ենթարկվել երկու թուրքեր կամ ադրբեջանցիներ՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նրանց հետ եղած երրորդը, ով թափահարել է ադրբեջանի և թուրքիայի դրոշները, դիմել է փախուստի:

Նախնական տեղեկություններով՝ բերման ենթարկվածներին տեղափոխել են Ոստիկանության Կենտրոնի բաժին։ Մի շարք քաղաքացիներ այս պահին ներկայանում են նշված բաժին՝ ցուցմունքներ և վկայություններ տալու համար։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Հանրապետության հրապարակում թուրքական դրոշ պատկերված ջինսերով երիտասարդներ են եղել, իսկ ՀՀ ոստիկանությունը տվեց իմ մեկնաբանությունը.

«Այսօր ԶԼՄ-ներում «Ոսկու աշխարհի» դիմացից բերման են ենթարկվել 2 թուրքեր» վերտառությամբ հոդված է հրապարակվել:
Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 18.07-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին, հայտնեց, որ մայրաքաղաքի ոսկու շուկաներից մեկի մոտ կասկածելի 3 անձ են բռնել և կարծում են, որ նրանք Ադրբեջանի լրտեսներ են:

Րոպեներ անց նշված վայր ժամանած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները և պարեկային ծառայության աշխատակիցները ինքնությունը պարզելու նպատակով ոստիկանություն բերման են ենթարկել 3 անձի: Պարզվել է, որ նրանք ԻԻՀ-ից ժամանած զբոսաշրջիկներ են:

Կատարվել են պարզաբանումներ և բերման ենթարկվածները բաց են թողնվել:
Կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել»:

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ