Կինը համբուրգերի մեջ մարդու մատ է գտել

 Կինը համբուրգերի մեջ մարդու մատ է գտել

Բոլիվիայի Սանտա Կրուս դե լա Սիերա քաղաքից մի կին կծել է սրճարանում գնած համբուրգերը եւ դրա մեջ մարդու մատ հայտնաբերել, հայտնել է Market Research Telecast-ը:

Միջադեպի հետաքննության ընթացքում պարզվել է, որ աշխատակիցներից մեկը, որը պատասխանատու է ցանցի 20 ռեստորանների համար աղացած մսի պատրաստման համար, դեպքից երկու օր առաջ դժբախտ պատահարի հետեւանքով երկու մատ է կորցրել:

Տղամարդը 45-80 կիլոգրամ աղացած միս է պատրաստել, որն օգտագործվել է որպես համբուրգերի լցոն: Սրճարանում հայտնել են, որ միջադեպի օրը պատրաստված միսն առգրավվել է, եւ ներքին հետաքննություն է ընթանում:

Հաստատությունը, որտեղ կինը գտել է մատը, փակվել է: Սպառողների իրավունքների պաշտպանության փոխնախարար Խորխե Սիլվան ընդգծել է, որ ստուգումներ կիրականացվեն բոլոր 20 հաստատություններում, ուր միսը կարող էր ուղարկվել:

 

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ