Ի՞նչ նպատակ է հետապնդում «սիրուն աղջիկը»՝ դրսի ավիաընկերություններին արտոնյալ պայմաններով Հայաստան բերելով

 Ի՞նչ նպատակ է հետապնդում «սիրուն աղջիկը»՝ դրսի ավիաընկերություններին արտոնյալ պայմաններով Հայաստան բերելով

«Իրավունք» թերթը գրում է. «Բոլորս հիշում ենք, թե ինչ արտոնյալ պայմաններով (ազատված օդի հարկից, սպասարկման վճարից եւ այլն) հայկական շուկա մուտք գործեց իռլանդական հայտնի լոուքոսթեր Ryanair ավիաընկերությունը, որը խոստանում էր անհամեմատ մատչելի գներով տոմսեր դեպի եվրոպական ուղղություններ: Որը, սակայն, կարճ ժամանակ չվերթներ իրականացնելուց հետո (այն էլ ոչ խոստացված մատչելի գներով) դադարեցրեց գործունեությունը Հայաստանում` իբր COVID-19 համավարակով պայմանավորված:

Բայց ահա պարզվում է, որ Ryanair-ին նույն արտոնյալ պայմաններով (ազատված է օդի հարկից, սպասարկման վճարից եւ այլն) փոխարինելու է գալիս ոչ ավել, ոչ պակաս հունգարական Wizz Air ավիաընկերությունը, որը, ըստ շրջանառվող լուրերի, թռիչքներ կիրականացնի Երեւանից դեպի Լոնդոն եւ Փարիզ:

Փաստենք, որ Ryanair ավիաընկերության շուկա մուտք գործելուց հետո արդեն իսկ փակվել են «Տարոն Ավիա» եւ «Տարոն» տեղական ավիափոխադրողները: Իսկ նոր լոուքոսթեր հայտնվելու դեպքում փակման վտանգի տակ կհայտնվեն այսօր դեռ մի կերպ մրցակցությանը դիմացող տեղական մյուս ընկերությունները:

Այս պայմաններում առնվազն զարմանալի է, թե ինչու են ավիացիոն իշխանությունները արտոնյալ պայմաններ նվիրում դրսի ավիաընկերություններին` անհավասար պայմաններ ստեղծելով տեղական ընկերությունների համար, որոնք օր օրի կանգնում են մեծ ռիսկերի առաջ:

Այս պայմաններում տրամաբանորեն հարց է առաջանում՝ իսկ ո՞ր դեպքում է ավիացիոն իշխանությունը նման կերպ վարվում: Ըստ մեզ` կամ, երբ սպասարկում է օտարերկրյա պետության շահերը եւ նպատակ է դրված ամբողջությամբ ոչնչացնել տեղի ավիացիան, կամ էլ, երբ կոռուպցիոն ռիսկ կա, եւ ունեն անձնական շահ:

Վերոնշյալ հարցի պատասխանը կփորձենք ստանալ առաջիկայում՝ Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեից: Մասնավորապես, թե ուր կորավ ժամանակին այդքան գովազդված Ryanair-ը, որը կոմիտեն համարում էր փայլուն նախագիծ: Եվ արդյոք նույնպիսի «փայլուն նախագի՞ծ» են համարում հունհարական ավիաընկերության մուտքը: Ամեն դեպքում, հիշեցնենք, որ այս բոլոր արարքները ֆիքսվում են, եւ կգա պատասխան տալու օրը»:

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ