Զինծառայողի վիրավորումը ձեռքի և ոտքի շրջանում է․ ՊՆ-ն հաստատեց՝ մարտական հենակետում միջադեպի հետևանքով վիրավոր կա

 Զինծառայողի վիրավորումը ձեռքի և ոտքի շրջանում է․ ՊՆ-ն հաստատեց՝ մարտական հենակետում միջադեպի հետևանքով վիրավոր կա

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մեկ զինծառայող մահացել է, ևս մեկը վիրավոր է: Այս տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

ՊՆ-ից նաև հայտնեցին, որ վիրավոր զինծառայողի առողջական վիճակը նորմալ է․ «Զինծառայողը վիրավորում է ստացել ձեռքի և ոտքի շրջանում, կյանքին վտանգ չի սպառնում»,- ասացին ՊՆ-ից։

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը:

Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ տեղի ունեցած դեպքի պատճառը կրկին միջանձնային հարաբերություններն են եղել, որի հետեւանքով էլ կրակել են միմյանց վրա:

Սոնա Հարությունյան

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ