Շունը հրդեհից դուրս է հանել չորս քույրերին փրկած տղային

 Շունը հրդեհից դուրս է հանել չորս քույրերին փրկած տղային

ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի Վեբսթեր քաղաքից 13-ամյա Բրիարդ Օմարը իր չորս քույրերին փրկել է հրդեհից՝ նրանց այրվող տնից դուրս հանելով:

Սակայն երբ փորձել է կրակմարիչի միջոցով ինքնուրույն մարել կրակը, սկսել է շնչահեղձ լինել, հաղորդել է Gazeta-ն՝ վկայակոչելով Fox News-ին:

Հրդեհը բռնկվել է այն պահին, երբ երեխաների ծնողները խանութում են գտնվել: Օմարը չորս քույրերին դուրս է բերել տնից, եւ համոզվելով, որ բոլորը ապահով են, որոշել է վերադառնալ եւ մարել կրակը:

«Ես բարձրացա վերեւ, որտեղ հրդեհի հիմնական օջախն էր, եւ այնտեղ պարզապես չէի կարողանում շնչել: Ոչինչ չէի տեսնում: Քիչ էր մնում ընկնեի, երբ զգացի, որ շունը կողքիս է: Ես բռնեցի նրան, եւ նա ինձ դուրս տարավ այդտեղից», – պատմել է տղան: Հրդեհի հետեւանքով տունն ամբողջությամբ այրվել է:

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ