Ինչով է զբաղվել կորոնավիրուսից մահացած հղի կինը. նոր մանրամասներ

 Ինչով է զբաղվել կորոնավիրուսից մահացած հղի կինը. նոր մանրամասներ

Կորոնավիրուսի բարդացումներից սեպտեմբերի 13-ին մահացած 19-20 շաբաթական հղի կինը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից էր։

Առողջապահության նախարարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը Factor.am-ին հայտնեց, որ վերջինս ուշ էր դիմել հիվանդանոց, իսկ մինչ այդ զբաղվել է ինքնաբուժմամբ․

«Դիմել է հիվանդանոց ու միանգամից հոսպիտալացրել են:

Վերակենդանացման բաժանմունքում է եղել․ վիճակը ծայրահեղ ծանր էր»,- նշեց խոսնակը՝ հավելելով, որ պացիենտը պատվաստված չի եղել։

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ