Բայդենը Կալիֆոռնիայում հանրահավաքի ժամանակ հիշել է Թրամփին ու խաչակնքել (տեսանյութ)

 Բայդենը Կալիֆոռնիայում հանրահավաքի ժամանակ հիշել է Թրամփին ու խաչակնքել (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ՝ ընտրողներին կոչ անելով աջակցել դեմոկրատ նահանգապետ Գևին Նյուսոմին և հիշեցրել է իր մրցակցությունը Դոնալդ Թրամփի հետ 2020 թվականի ընտրություններում:

«Մեր բոլորիս այստեղ գտնվելու պատճառն այն է, որ ես և դուք ուզում ենք շնորհակալություն հայտնել ու աջակցել մեր ընկերոջը՝ նահանգապետ Գևին Նյուսոմին, որը երկրի լավագույն նահանգապետերից մեկն է», – ասել է Բայդենը հանրահավաքի ժամանակ:

Նախագահը հավելել է, որ այն որոշումը, որը պետք է կայացնեն Կալիֆոռնիայի բնակիչները, կազդի ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ամբողջ աշխարհի վրա:

«Եվ ահա թե ինչու։ Բոլորդ գիտեք, որ անցած տարի ես պետք է մրցեի իսկական Դոնալդ Թրամփի հետ ընտրություններում», – հավելել է Բայդենը, որից հետո նա խաչակնքել է: Նրա ժեստը ծիծաղ ու ուրախություն է առաջացրել ներկաների մոտ:

Միաժամանակ, ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ Կալիֆոռնիայի նահանգապետ Նյուսոմ Էլդերի մրցակիցը «Դոնալդ Թրամփի կլոնն է»: «Կալիֆոռնիայի բնակիչները պետք է ճիշտ ընտրություն կատարեն»,֊ասել է Բայդենը։

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ