Պուտինին քննադատելու ժամանակ Ժիրինովսկու հագից տաբատն ընկել է (տեսանյութ)

 Պուտինին քննադատելու ժամանակ Ժիրինովսկու հագից տաբատն ընկել է (տեսանյութ)

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հագից ընկել է տաբատն առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ բանավեճի ժամանակ: Այս մասին հայտնում է Tsargrad-ը:

Համացանցում է հայտնվել «Ընտրություններ 2021» հեռուստաբանավեճի տեսանյութը, որին մասնակցել է Վլադիմիր Ժիրինովսկին: Քաղաքական գործիչը քննադատում էր Ռուսաստանի իշխանություններին՝ ասելով, որ իբր երկրի ողջ քաղաքական էլիտան հավատարիմ է կոմունիստական ​​հայացքներին:

Մասնավորապես, նա կոմունիստ է անվանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Միխայիլ Միշուստինին:

«Պուտինը կոմունիստ է: Միշուստինը կոմունիստ է: Բոլոր նախարարները, բոլոր նահանգապետերը կոմունիստ են: Եվ այսօր դուք մեզ ապացուցում եք, որ այնտեղ ինչ-որ մեկը կապիտալիզմ է կազմակերպել ձեզ համար»,-ասել է Ժիրինովսկին՝ հազիվ բռնելով հագից ընկնող տաբատը:

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ