«Դու խոսելու իրավունք չունես, դու փախել ես Հայաստանից»․ Արմինկային քննդատել են սեպտեմբերի 21-ի միջոցառման վերաբերյալ գրառման համար

 «Դու խոսելու իրավունք չունես, դու փախել ես Հայաստանից»․ Արմինկային քննդատել են սեպտեմբերի 21-ի միջոցառման վերաբերյալ գրառման համար

Երգչուհի Արմինկան նոր գրառում է կատարել, որով անդրադարձել է նախորդ հրապարակման քննարկումներին։

Հրապարկմանը կից նա գրել է. «Դու խոսելու իրավունք չունես, դու փախել ես Հայաստանից… Էդ արցախցի երգիչները… Սևերը… Սպիտակները… Ափսոս, շատ ափսոս, որ դեռ այս իրականության մեջ ենք»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ երգչուհին գրել էր.

«Թերթելով ինստագրամը, կարդալով ձեր նամակներն ու մեկնաբանությունները, հասկացա, որ Սեպտեմբերի 21-ին Երևանում սպասվում է մեծ տոնական համերգ:

Անկախության օրն է, անշուշտ, կարևոր օր մեր երկրի համար:

Բայց այս տարի՞, Սեպտեմբերի 27-ից մի քանի օր առա՞ջ, տոնական համերգ Հանրապետության Հրապարակու՞մ:

Երկու հարցի պատասխան է ինձ շատ հետաքրքրում. ո՞վքեր են այդ օրը բարձրանալու բեմ՝ իրենց ելույթով, եւ ո՞վքեր են գալու հրապարակ՝ վայելելու այդ ելույթները…», – գրել է երգչուհին, իսկ նրա երկրպագուները համաձայնել են նրա հետ։

 

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ