Տնային դիմակներ յուղոտ մաշկի խնամքի համար

 Տնային դիմակներ յուղոտ մաշկի խնամքի համար

Աղջիկների համար շատ դժվար է մաշկի համար հարմար միջոցներ գտնել, երբ այտերը չորությունից թեփոտվում են, իսկ քիթը փայլում է ճարպային արտադրությունից ու պատված է սեւ կետերով։ Եթե ձեզ ամբողջական ու գրագետ տնային միջոց է հարկավոր: Ըստ կոսմետոլոգների, հարկավոր է ընդամենը մի քանի բաղադրատոմս իմանալ։ Խնամքի ու սնուցման կարիք ունի ցանկացած տեսակի մաշկ։ Յուղոտ մաշկի համար հարկավոր է սնուցող միջոցներ ընտրել, որոնց բաղադրության մեջ այնպիսի տարրեր կան, որոնք կարող են բարելավել մաշկի վիճակը։

Կիտրոնա-թթխմորային դիմակ

15-20 գրամ թթխմորի վրա այնքան կիտրոնի հյութ լցնել, մինչեւ պինդ թթվասերի խտության զանգված ստացվի։ Ի դեպ, կիտրոնի հյութը կարելի է փոխարինել 3 տոկոսանոց ջրածնի պերօքսիդի լուծույթով: Ստացված զանգվածը քսել դեմքին, թողնել 15-20 րոպե, հետո լվանալ սառը ջրով թրջած բամբակով։

Հատապտուղով ու թթխմորով դիմակ

Մի քիչ մածունին 10 գրամ թթխմոր ավելացնել։ Զանգվածը պետք է պինդ թթվասերի խտության ստացվի։ Ավելացնել 1 թ/գ ցանկացած հատապտուղի հյութ եւ խառնել։ Դիմակը քսել դեմքին՝ ուշադրության դարձնելով հատկապես խցանված ծակոտիներին։ Դիմակը չորանալուց հետո դեմքը լվանալ շրջանաձեւ շարժումներով։ Դեմքը ցողել տաք, հետո սառը ջրով։

Լոլիկով դիմակ

Ոչ մեծ լոլիկի կեղեւը մաքրել եւ քերիչով անցկացնել։ Ավելացնել մի քիչ ալյուր կամ օսլա, լավ խառնել, մինչեւ միասեռ զանգված դառնա: Ստացված զանգվածը քսել դեմքին եւ թողնել 20 րոպե։ Լվանալ տաք, հետո սառը ջրով։

Կաթնաշոռով եւ ստեպղինով դիմակ

Հավասար չափաբաժիններով խառնել կաթնաշոռը, կաթը, բուսայուղն ու ստեպղինի հյութը։ Ստացված դիմակը հաստ շերտով քսել դեմքին, 20 րոպե անց լվանալ տաք ջրով։ Վերջում դեմքը տրորել կոսմետիկ սառույցով։

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ