Սուրճը քաղցրավենիքի հետ համադրելը կարող է վտանգավոր լինել. մասնագետ

 Սուրճը քաղցրավենիքի հետ համադրելը կարող է վտանգավոր լինել. մասնագետ

Սուրճը քաղցրավենիքի հետ համադրելը կարող է խիստ վտանգավոր լինել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Չելյաբինսկի «Բորմենտալ» կլինիկայի քաշի նվազեցման մասնագետ Պավել Իսանբաևը:

«Սուրճը պարունակում է հականուտրիենտներ՝ նյութեր, որոնք խոչընդոտում են սննդից ստացած միկրոտարրերի ու վիտամինների յուրացմանը: Այսպիսով՝ այս առույգացնող ըմպելիքն ավելի ճիշտ կլինի ընդունել սննդի ընդունման ժամերի միջև», – նշել է Պավել Իսանբաևը:

Մասնագետը նշել է, որ մարդիկ սուրճը հաճախ են համադրում քաղցրավենիքի հետ, մինչդեռ քաղցր մթերքն ու սուրճն անհամատեղելի են: Այս ըմպելիքը ժամանակավորապես բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը, ինչը նորմալ իրավիճակում հանգեցնում է նրան, որ օրգանիզմն սկսում է վատնել գլյուկոզան առույգանալու և ուժերը վերականգնելու համար: Այս գործընթացից հետո կոֆեինի ազդեցությունը սպառվում է, և օրգանիզմը վերադառնում է իր բնականոն վիճակին:

«Եթե խոսքը քաղցրավենիքով սուրճի մասին է, ապա գլյուկոզայի մակարդակը չափազանց շատ կբարձրանա, որից հետո կտրուկ կնվազի: Կարող է ի հայտ գալ հիպոգլիկեմիա, որը կդրսևորվի այնպիսի ախտանշաններով, ինչպիսին են թուլությունը, գլխապտույտը, սառը կպչուն քրտինքը և քնկոտությունը: Ոմանց մոտ այս վիճակը թույլ է արտահայտվում, իսկ ոմանց մոտ՝ վառ. ամեն ինչ կախված է օրգանիզմից: Նյութափոխանակությունը սուրճի գործածությունից հետո այլ կերպ է աշխատում, ուստի որոշիչ նշանակություն պետք է ունենա մարդու հսկողությունն իր ինքնազգացողության նկատմամբ», – հայտնել է Իսանբաևը:

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ