Փաթեթներով թեյերը լուրջ հիվանդությունների պատճառ. փորձագետներ

 Փաթեթներով թեյերը լուրջ հիվանդությունների պատճառ. փորձագետներ

Հետազոտողները համոզված են, որ փաթեթներով թեյի սիրահարները միաժամանակ օգտագործում են բազում վնասակար հավելումներ:

Փորձագետները հայտարարել են, որ փաթեթներով թեյի օգտագործումը քայքայում է մարսողական համակարգը, երիկամները, ոսկրերը, ինչպես նաև կարող են առաջացնել քաղցկեղ ու անպտղություն, հաղորդում է Դնի.ռու-ն: Մասնավորապես, այդ թեյի սիրահարները կանոնավոր օգտագործում են քլոր և այլ վտանգավոր միացություններ:

Փորձագետները հիշեցրել են, որ փաթեթավորված թեյն քիչ ընդհանուր բան ունի իսկական ըմպելիքի հետ: Պարբերականը ընդգծել է՝ հղելով փորձագետներին, որ այդ թեյը օգտագործում են հին տերևներից, որոնք աճելու ընթացքում կուտակում են հողում առկա ֆտորիդներ: Նման միացությունները վնասակար են երիկամների ու ոսկրերի համար:

Որտեղի՞ց է քլորը փաթեթավորված թեյի մեջ: Դրանով ճերմակեցնում են թուղթը փաթեթների արտադրության համար: Թղթե փաթեթների կազմում հաճախ լինում է նաև էպիքլորհիդրին, որն օգտագործում են որպես պեստիցիդ: Փոխներգործելով ջրի հետ, այն կարող է հանգեցնել անպտղության, իմունիտետի խնդիրների և անգամ քաղցկեղի:

Պարբերականում պնդում են, որ «բուրգիկները» պատրաստում են սննդային նշանակության նեյլոնից կամ անգամ պլաստիկից, որոնք տոքսիկ նյութեր են արտազատում: Փաթեթը ոչ մեկ անգամ օգտագործելու կամ մշտապես փաթեթով թեյ խմելու դեպքում նրանց կոնցենտրացիան օրգանիզմում աճում է: Բացի այդ, փաթեթների մեջ ամենից հաճախ դնում են չափազանց մանր տերևներ և թեյի փոշի, որոնք միայն «ներկում են ջուրը»:

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ