Ով փոխարինեց Մուրադովին

 Ով փոխարինեց Մուրադովին

Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին և Հայաստանի Հանրապետությունում ռուսաստանյան 102-րդ ռազմական բազայի հրամանատար, գնդապետ Դմիտրի Օվչարովին:

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել խաղաղապահ առաքելության ընթացքում:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը։ Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին ՀՀ ՊՆ նախարար Արշակ Կարապետյանն ընդունել էր գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որն ավարտել է իր առաքելությունը՝ որպես Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար:

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ