Հայտնի է դարձել, թե երբ կլինի Մեսսիի նորամուտը ՊՍԺ-ի կազմում

 Հայտնի է դարձել, թե երբ կլինի Մեսսիի նորամուտը ՊՍԺ-ի կազմում

«Պարի Սեն-Ժերմեն»-ի նոր հարձակվող Լիոնել Մեսսին, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի այսօրվա «ՊՍԺ»-«Ստրասբուր» խաղին։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։

Աղբյուրի տեղեկություններով, արգենտինացու ոչ օպտիմալ մարզավիճակի պատճառով նրա նորամուտը կկայանա օգոստոսի 29-ի՝ «ՊՍԺ»-«Ռեյմս» հանդիպումից ոչ շուտ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ֆուտբոլիստի հետ ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն»-ի պայմանագիրը նախատեսված է 2 տարով՝ ևս 1-ով երկարաձգելու հնարավորությամբ, իսկ նրա աշխատավարձը կկազմի տարեկան 35 միլիոն եվրո։ Նոր ակումբում՝ հարձակվողը հանդես կգա 30 համարի մարզաշապիկով։

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ