Պաշտոնյային պատկանող ընկերության հետ մեկ ամսվա ընթացքում կնքվել են 70 միլիոն դրամի պայմանագրեր

 Պաշտոնյային պատկանող ընկերության հետ մեկ ամսվա ընթացքում կնքվել են 70 միլիոն դրամի պայմանագրեր

Արդեն նախկին փոխվարչապետ, բիզնեսն ու պետական կառավարումն իրարից տարանջատելու կոչով պաշտոնից հեռացած Տիգրան Ավինյանի նախկին գրասենյակի ղեկավար Բագատ Բադալյանը շարունակում է իր «Ճաննախագիծ Ինստիտուտ» ՍՊԸ-ով մնալ Կառավարության համար մեկ անձից գնումների համար նախընտրելիների առաջին տասնյակում։

Բոլորովին վերջերս՝ հուլիսի 8-ին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ այն ժամանակ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, 35 միլիոն դրամի մեկ անձից գնման պայմանագիր է կնքել Բագրատ Բադալյանին պատկանող այս ընկերության հետ՝ ճանապարհների շինաշխատանքների տեխնիկական հսկողության ծառայություններ մատուցելու համար։

22 օր անց՝ հուլիսի 30-ին, Բագատ Բադալյանին պատկանող ընկերության հետ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կնքել է ևս մեկ պայմանագիր՝ դարձյալ առանց մրցույթի՝ դարձյալ մեկ անձից գնման ընթացակարգով։

Կնքվել է 34 միլիոն 798 հազար դրամ արժեքով պայմանագիր։

Արդյունքում ստացվում է՝ Կառավարությունում աշխատող պաշտոնյային պատկանող ընկերության հետ մեկ ամսվա ընթացքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կնքել է 70 միլիոն դրամի պայմանագրեր՝ մեկ անձից գնման ընթացակարգով։

Նշենք, որ հուլիսի 30-ին կնքված պայմանագրով Բագրատ Բադալյանի «Ճաննախագիծ Ինստիտուստ» ՍՊԸ-ն իրականացնելու է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրան միջպետական նշանակության ավտոճանապարհների շինարարարական աշխատանքների հեղինակային հսկողությունը։

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ