Մեսսին լքում է «Բարսելոնան». պաշտոնական

 Մեսսին լքում է «Բարսելոնան». պաշտոնական

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ Լիոնել Մեսսին չի շարունակի ելույթները ակումբի կազմում: «Չնայած նրան, որ ակումբն ու խաղացողը համաձայնության էին եկել ու պատրաստ էին այսօր նոր պայմանագիր կնքել, սակայն դա հնարավոր չեղավ ֆինանսական ու կառուցվածքային խոչընդոտների պատճառով (Իսպանիայի առաջնության կանոնակարգ)»։ Նշվում է, որ իրավիճակից ելնելով՝ Մեսսին չի մնա «Բարսելոնայում»։

Պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ «Բարսելոնան» սրտանց երախտապարտ է խաղացողին ակումբի զարգացման գործում իր ներդրումն ունենալու համար և նրան լավագույնն է մաղթում ապագայում իր անձնական ու մասնագիտական կյանքում:

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ