Թուրքիայում ուսանելու փորձն օգտագործե՞լ եք ՀՀ-ում հեղափոխություն անելու համար․ Ագնեսան՝ Ռուբինյանին

 Թուրքիայում ուսանելու փորձն օգտագործե՞լ եք ՀՀ-ում հեղափոխություն անելու համար․ Ագնեսան՝ Ռուբինյանին

«2017-2018 թվականներին հետազոտություն եք իրականացրել Ստամբուլի քաղաքականության կենտրոնում։ Վերադառնալուց անմիջապես հետո ՀՀ-ում տեղի է ունեցել հեղափոխություն»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանի կենսագրությանը:

Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյոք թուրքական փորձը կիրառե՞լ է իշխանափոխության սցենարի համար։

«Հրանտ Դինքի անվան հիմնադրամի ծրագրի շրջանակներում հետազոտություն է իրականացրել։ Թեման՝ թուրքիայի հասարակական կազմակերպությունների դերն էր Թուրքիայի ժողովրդավարացման հարցում: Զուգահեռ թուրքերենի դասեր էի վերցնում, որովհետև Երևանի միջազգային հարաբերություններում սովորած ժամանակ թուրքերեն եմ սովորել և փորձում էի կատարելագործել լեզվի իմացությունը։ Հուսով եմ՝ չեք կարծում, որ արևելեգիտականն ավարտած բոլոր երիտասարդները թուրքական ագենտներ են։ Եթե ուղիղ հարց եք տալիս՝ արդյոք թավշյա հեղափոխությունը թուրքական պրոյեկտ էր՝ ապա ոչ»,-ասաց Ռուբինյանը:

Ագնեսա Խամոյանը նշեց, որ վստահ է, որ անկախ ամեն ինչից Ռուբինյանը ԱԺ փոխնախագահ է ընտրվելու, ուստի պնդեց, որ վերջինս երաշխավորի՝ որ կոճակների տեղն այլևս չի շփոթի։ Ռուբինյանը վստահություն հայտնեց, որ պատգամավորն իրեն կընտրի։

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ