Երիտասարդը 2 տարի 4 ամիս ազատազրկման է դատապարտվել Մոսկվայի մետրոյում «nղբերգական ուշագնացություն» բեմադրելու համար (տեսանյութ)

 Երիտասարդը 2 տարի 4 ամիս ազատազրկման է դատապարտվել Մոսկվայի մետրոյում «nղբերգական ուշագնացություն» բեմադրելու համար (տեսանյութ)

Մոսկվայում որոշում է կայացվել բլոգեր Կարոմատուլո Ջաբորովի գործի վերաբերյալ, որը մետրոյի գնացքում «կորոնավիրուսային կեղծ ուշագնացություն» է խաղացել, հայտնում է քաղաքի դատախազությունը:
«Դատարանը բլոգեր Կարոմատուլո Ջաբորովին դատապարտեց երկու տարի և չորս ամսվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում», – ասվում է գործակալության Telegram ալիքի հրապարակման մեջ:

Երիտասարդը դատապարտվել է «Խուլիգանություն, որը կատարել են մի խումբ անձինք՝ նախնական դավադրությամբ» հոդվածով: Նրա երկու հանցակիցներ Ստանիսլավ Մելիխովն ու Արթուր Իսաչենկոն ստացել են երկու տարվա պայմանական ազատազրկում՝ երեքական փորձաշրջանով:

2020 թվականի փետրվարին ՌԴ Ներքին գործերի նախարարությունը հայտարարեց մի տղամարդու ձերբակալման մասին, ով մետրոյի վագոնում ընկել էր հանկարծակի ուշագնացություն բեմադրել: Նրա հանցակիցները սկսել էին բղավել, որ նա վտանգավոր վիրուսային վարակ ունի՝ խուճապ առաջացնելով ուղևորների մոտ: Հետագայում այդ տեսանյութը հայտնվեց համացանցում:

Ավելի ուշ բլոգերը զղջացել է և ներում խնդրել այն ​​մարդկանցից, ովքեր կարող էին վախենալ իր կատակի պատճառով: Նա իր գործողությունները համարել է «հիմար կատակ»:

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ