«Խնդրում եմ, դադարիր մեծանալ․․․ սիրում եմ քեզ»․ Դևիդ Բեքհեմը շնորհավորել է դստեր 10-ամյակը (լուսանկարներ)

 «Խնդրում եմ, դադարիր մեծանալ․․․ սիրում եմ քեզ»․ Դևիդ Բեքհեմը շնորհավորել է դստեր 10-ամյակը (լուսանկարներ)

Հայտնի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը Fecbook-ի իր պաշտոնական էջում շնորհավորել է դստեր 10-ամյակը։

«Շնորհավոր իմ սիրունիկ լեդիի, ամենամեծ սրտով և ամենաքաղցր ժպիտով դստեր 10-րդ տարեդարձը։ Մենք քեզ շատ ենք սիրում, մե՛ծ աղջիկ։ Խնդրում եմ, դադարիր մեծանալ ․․․ սիրում եմ քեզ», – գրել է Բեքհեմը։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստն ամուսնացած է անգլիացի երգչուհի, պարուհի, մոդել և հագուստի մոդելավորող Վիկտորյա Բեքհեմի հետ։ Զույգն ամուսնացել է 1999 թվականին և ունի 4 երեխա։

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ