Զինված անձինք ներխուժել են մարզադաշտ ու կրակ բացել ֆուտբոլային հանդիպման ժամանակ (Տեսանյութ)

 Զինված անձինք ներխուժել են մարզադաշտ ու կրակ բացել ֆուտբոլային հանդիպման ժամանակ (Տեսանյութ)

Մեքսիկայում ֆուտբոլի ընկերական հանդիպման ժամանակ անհայտ անձինք կրակ են բացել հանդիսատեսների ուղղությամբ: Դեպքը տեղի է ունեցել անցած գիշեր Մորելես նահանգի Կուերնավակե քաղաքի Ֆլորենս Մագոն մարզադաշտում: Հարձակման հետևանքով 4 հոգի մահացել է, 3-ը՝ վիրավորվել:

Ըստ տեղական լրատվամիջոցների, զինված անձինք ներխուժել են մարզադաշտ ու կրակ բացել տրիբունաների ուղղությամբ, ինչից հետո անհետացել են մեքենայով ու 2 մոտոցիկլետներով: Հատկանշական է, որ տարածքը, որտեղ տեղակայված է մարզադաշտը, հաճախ է դառնում կազմակերպված հանցավոր խմբավորումների հանցագործությունների վայր:

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ