Խորհուրդ է տրվում ժամը 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից

 Խորհուրդ է տրվում ժամը 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է:

Խորհուրդ է տրվում ժամը 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

«Այսօր և վաղը ՀՀ ամբողջ տարածքում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը դիտվել և դիտվելու է 6-7-ի (բարձր) սահմաններում:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսի 6-7 արժեքների դեպքում բաց մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում արևի տակ մնալ 18-22 րոպե, իսկ թուխ մաշկ ունեցողներին՝ 35-39 րոպե, ավելի մնալու դեպքում հնարավոր են մաշկի նկատելի կարմրություն՝ էրիթեմա»,- այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ