Իմքայլական պատգամավորներից ոմանք սկսել են ավելի լավ ապրել. «Հրապարակը» ներկայացնում է հայտարարագրերը

 Իմքայլական պատգամավորներից ոմանք սկսել են ավելի լավ ապրել. «Հրապարակը» ներկայացնում է հայտարարագրերը

Hraparak.am-ը գրում է.

«Հրապարակը» ներկայացում է հունիսի 20-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցող 25 քաղաքական ուժերից ՔՊ-ի առանցքային դեմքերից մի քանիսի հայտարարագրերը։ Մինչ Նիկոլ Փաշինյանը հպարտանում է, թե հեղափոխությունից հետո սկսել է ավելի վատ ապրել, նրա կուսակից, «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին լրագրող և «սահմանադրագետ» Վահագն Հովակիմյանը ակնհայտորեն ավելի լավ է ապրում։ Նա հայտարագրել է շուրջ 190 քառակուսի մետրանոց 1 տուն Սիլիկյան թաղամասում, նույն հասցեում՝ 0․098585 հա հողամաս, ծածկ, որոնց սեփականատերն է և 0․001573 հեկտարանոց հողամաս, էլի նույն հասցեում, որի համասեփականատերն է։ Ունեցել է 7 միլիոնից ավել աշխատավարձ և 702 հազար դրամի փոխառություն «Հայէկոմնոմ» բանկից, որպես փոխառություն, իսկ ընդհանուր՝ որպես եկամուտ հայտարարագրել է 4 միլիոն դրամ որպես դրամական միջոց։

Ըստ որում, ԱԺ պատգամավորի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, այսինքն՝ դեռ 2020-ին Վահագն Հովակիմյանը չէր հայտարարագրել ոչ անշարժ, ոչ շարժական գույք՝ համաձայն «Արմդեյլիի»: Նրա դրամական միջոցները կազմել են 6,000,259.00 դրամ, իսկ եկամուտներ չի ունեցել։

2018 թվականից հետո իշխանափոխությունը կարծես թե լավ է ազդել ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի վրա։ Նա հայտարարագրել է մայրաքաղաքի Առինջ թաղամասի Դուրյան փողոցում 95 քառակուսի մետրանոց 1 բնակարան, որպես համասեփականություն, 0,00325 քմ, մետրանոց հողատարածք Նորք Մարաշում և 92 քառակուսի մետրանոց մեկ առանձնատուն էլ՝ նույն թաղամասում՝ Արմենակ Արմենակյանի 117/7 հասցեում։ Շարժական գույք հայտարագրված չէ, ինչպես նաև 8 միլիոն դրամը գերազանցող։ Ունեցել է մոտ 10 միլիոն դրամի եկամուտ, որպես աշխատավարձ և 2 միլիոն դրամի դրամական միջոցներ։

ԻՔ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարագիրը բավականին համեստ է. Արշակունյաց պողոտայի վրա գտնվողվ 89․8 քմ մետրանոց բնակարանում համասեփականատիրություն, շարժական գույք չունի, ինչպես նաև բաժնետոմսեր ու 8 միլիոն դրամը գերազնացող թանկարժեք գույք։ Փոխարենը՝ 7 մլն 252 հազարի եկամուտներ ունի և 661 հազար դրամի դրամական միջոցներ։

Կոտայքի նախկին մարզպետ, Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն էլ որպես համատեղ սեփականություն 126 քառակուսի մետր տարածքով բնակարան ունի մայրաքաղաքի Արաբկիր համայնքի Ադոնց փողոցում և ևս մեկը՝ 83 քմ․ տարածքով Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանում, մոտ 60 տոկոսի չափով բաժնետոմսեր՝ «Բիզնես Ռեջենթ» ընկերությունում, որոնց գործունեությունը դադարեցված է։ Մոտ 20 միլիոն ՀՀ դրամի եկամուտ է ունեցել որպես աշխատավարձ և ավտոմոբիլի օտարում, ևս 41 միլիոն դրամի էլ՝ որպես HSBS բանկից վերցված փոխառություն։

Եթե 2018 թվականին հունիսի 20-ին այսինքն՝ պաշտոնը ստանձնելիս Ռոմանոս Վանեչկայի Պետրոսյանը նույն անշարժ գույքն է ունեցել և ավելին նաև՝ 1 «ԲՄՎ», որն օտարել է։

Նույն խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հայտարարագրել է
Դիլիջանում 0,1835 հա տարածքով հողամաս՝ որպես միանձնյա սեփականություն, ոչ մի շարժական կամ 8 միլիոն դրամը գերազանցող գույք, 8 միլիոն 666 հազար դրամի եկամուտ՝ որպես աշխատավարձ և 2 միլիոն 510 հազարի ու 90 եվրոյի դրամական միջոցներ։

Թագուհի Ղազարյանը չունի հայտարարագրված ոչ մի անշարժ ու շարժական, ինչպես նաև 8 միլիոն դրամը գերազանվող գույք, արժեթղթեր։ Ստացել է 7 միլիոն դրամից մի քիչ ավելի աշխատավարձ։

Հարուստների թվում է՝ Առողջապահության նախկին նախարար, ներկայումս կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը։ Բնակելի տուն Երևանում՝ 95 քմ մետր տարածքով և 561 քռակուսի մետրանոց հողամաս Ծաղակաձորում՝ որպես ընդհանուր համատեղ սեփականություն, մեքենա չունի, 8 միլիոն դրամը գերազանցող թանկարժեք գույք՝ նույնպես, մոտ 25 միլիոն դրամի եկամուտ, մոտ 20 հազար դոլարի, 10 հազար եվրոյի ու 2 միլիոնից ավելի դրամի դրամական միջոցներ։ «Բանկ Ասթրիայում» էլ ՝ 20,550 եվրոյի չափով ներդրում։

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ