«Հասկանում եք՝ այն ինչ ասվում է ականջին, ֆեյսբուքում չես գրի»․ Աննա Հակոբյան

 «Հասկանում եք՝ այն ինչ ասվում է ականջին, ֆեյսբուքում չես գրի»․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի ժողովուրդ, իմ վերջին գրառում-լուսանկարի հերոսուհին Ազատանցի էր, աշխատում է Ազատանի մշակույթի տանը և Սուրբ Ստեփանոս եկեղեցում մոմ է վաճառում։
Նրա տունը գտնվում է եկեղեցու հարևանությամբ, ու պատին ամուսնուս նկարով մեծ քարոզչական պաստառ էր, ինչի հետ կապված համայնքապետարանի հետ խնդիրներ է ունեցել:)

Նա մեզ եկեղեցում երկու սպիտակ մեծ մոմ նվիրեց, խնդրեց՝ անպայման վառենք, որպեսզի միասին «հավերժ ծերություն» ունենանք☺️(լուսանկարը հրապարակել եմ):
Բացի այդ ինձ հրավիրեց իր տուն՝ սուրճի, ես էլ ասացի, որ մեծ հաճույքով կընդունեի հրավերը, բայց վարչապետն այդ ընթացքում կավարտի Ազատանի ընտրողների հետ հանդիպումը, ինձ կթողնի ու կգնա:)

Ծանոթացա նաև նրա աղջկա հետ, ում անունը նույնպես Աննա էր, երկու սիրուն երեխա ուներ, ու տան հետ կապված խնդիր, քանի որ բնակվում են նախկին մանկապարտեզի տարածքում և սեփականության վկայական չունեն։
Այս ամենը գրեցի, որովհետև մտահոգված նամակներ եմ ստանում նախորդ փոստիս հետ կապված։ Մի անհանգստացեք, սիրելիներ, ես հիշում եմ բոլորին ում հետ, որ շփվում եմ, և այն ամենը, ինչ ինձ ասվում է։

Բնականաբար՝ հիշում եմ նաև, թե ինչ էր ասում ինձ մեր հերոսուհին նախորդ փոստի լուսանկարի պահին, ուղղակի, հասկանում եք՝ այն ինչ ասվում է ականջին, ֆեյսբուքում չես գրի»։

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ