Իհարկե, Շուշին դիտավորյալ հանձնվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

 Իհարկե, Շուշին դիտավորյալ հանձնվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Օձունում, քարոզարշավի ժամանակ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն

հայտարարությանը, թե վերջինը կասկածներ ունի, որ Շուշին դիտավորյալ հանձնվել է:

«Բա իհարկե, Շուշին դիտավորյալ հանձնվել է, որ դուք Շուշին փոխանակ պաշտպանեիք, կառավարության շենքն էիք պաշարել, որ գրոհեք, ինչի՞ էիք սպասում, սպասում էիք, որ Շուշին ընկնի՞։ Հիմա Շուշիում եղած ու Շուշին թողած մարդկանցից երկուսը ձեր թիմերում են, կանչեք նրանց հարցրեք՝ ո՞վ է հանձնել Շուշին, մեկը Սեյրան Օհանյանը, եղել է այնտեղի պատասխանատուներից մեկը, գլխավոր շտաբի նախկին պետը թող կանգնի ասի՝ ո՞վ է հրաման տվել, թող կանգնի ասի, այսինքն ես հրաման եմ տվել, ինքն էլ կատարե՞լ է. տո եթե…», – ասել է Փաշինյանը։

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ