Ադրբեջանական կողմը կրակ է բացել, հայ դիրքապահները դիմել են պատասխան գործողությունների. ՊՆ

 Ադրբեջանական կողմը կրակ է բացել, հայ դիրքապահները դիմել են պատասխան գործողությունների. ՊՆ

Հունիսի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների՝ ստիպելով դադարեցնել աշխատանքները, ինչին ի պատասխան ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Հայ դիրքապահները դիմել են պատասխան գործողությունների։

Հայկական կողմից փոխհրաձգության արդյունքում տուժողներ չկան։

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ