«Էս շաբաթ չեմ գալու, խե*իս պետքա՞ …». Նաիրա Զոհրաբյանի գաղտնի ձայնագրությունը

 «Էս շաբաթ չեմ գալու, խե*իս պետքա՞ …». Նաիրա Զոհրաբյանի գաղտնի ձայնագրությունը

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր էջում ձայնագրություն է հրապարակել ու գրել.

«Ստորագրում եմ իմ ասած ամեն բառի տակ.

Ուրեմն, որոշ հիվանդ կանայք և տղամարդիկ պարբերաբար ամենալկտի և սեռապաթոլոգիկ հայհոյանքներով գրություններ են ուղարկում իմ մեսենջերի օգտահաշվին:

Հերթական հիվանդ, չար և, ենթադրաբար ֆրոյդյան լուրջ բարդույթների հավաքածու ունեցող, հայրենիքը լքած և փախստականի ճամբարում իր մի կտոր հացը գտած կինը մեսենջերով ինձ ռուս հարբած մուժիկի հայհոյանքներ էր ուղարկել, ում ես պատասխանել եմ շատ խաղաղ և սոլիդ:

Եւ ահա իմ ֆեյսբուքում բնակվող ՀՀ հատուկ ծառայությունները, իշխանության ֆեյքանոցի լրատվական պորտալներում դնում են իմ ուղարկած ձայնային հաղորդագրությունն ու տարածում են:

Ավելի լավ գովազդ՝ դժվար անեիք ինձ։ Կրկնում եմ ասածս յուրաքանչյուր բառը՝ այո, ես երջանիկ կին եմ, ես միշտ սիրված կին եմ, այո, ես ունեմ հրաշալի ընտանիք ու հրաշալի ընկերներ ու ես, այո, հաջողակ կին եմ:

Եվ ես շարունակում եմ պնդել ու չեմ դադարելու դա ասել ամեն օր, ու ես սարսափելի խղճում եմ չար, չսիրված, ու էդ չսիրվածության բարդույթից գեղեցիկ ու հաջողակ կանանց ատող տեսակին:

էդ ձայնային հաղորդագրությունն էլ դնում եմ իմ էջում ու ասում եմ կրկին` ես երջանիկ ու հաջողակ եմ»:

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ