Համացանցը քննարկում է Երևանում ընթացող գինու փառատոնը

 Համացանցը քննարկում է Երևանում ընթացող գինու փառատոնը

Ինչպես հայտնի է, այսօր մեկնարկել են Երևանի գինու օրերը, որոնք ՀՀ-ում անցկացվում են 5-րդ անգամ: Փառատոնը կտևի 2 օր՝ հունիսի 4-ին և 5-ին։ Կազմակերպիչներն ընդգծում են, որ փառատոնը 2 կարևորագույն ոլորտների՝ տուրիզմի և գինեգործության շփման հարթակ է, որն ունի մեկ նպատակ՝ տնտեսության զարգացում։
Չնայած այս ամենին, սակայն, այժմ համացանցային տիրույթում բուռն քննարկումներ են ընթանում փառատոնի վերաբերյալ: Անդրադարձերի մեծ մասը քննադատական բնույթի է. օգտատերերն ընդգծում են պատերազմի, հազարավոր զոհերի, գերիների, անհետ կորածների, ինչպես նաև կորսված տարածքների հանգամանքը: Փառատոնի վերաբերյալ թեպետ հազվադեպ բայց հանդիպում են նաև դրական կարծիքներ:

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ