60 միլիոն դիտում` մեկ օրում. տեսախցիկը ֆիքսել է կնոջ պայքարն արջի դեմ (Տեսանյութ)

 60 միլիոն դիտում` մեկ օրում. տեսախցիկը ֆիքսել է կնոջ պայքարն արջի դեմ (Տեսանյութ)

Մայիսի 31-ին «Tiktok» հարթակում տեղադրել է մի տարօրինակ դեպքի տեսագրություն, որը տեղի է ունեցել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում:

Տեսանյութը համացանցում զետեղել է «bakedlikepie» անունով օգտատերը, ով հոլովակի հերոսուհու զարմիկն է:

«Իմ զարմիկ Հեյլին հրեց արջին ցանկապատից` փրկելով իր շներին: Ինչպե՞ս անցավ ձեր Հիշատակի օրը»,- հրապարակմանը կից գրել է օգտատերը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է 17-ամյա Հեյլին պայքարում արջի դեմ, որն իր երկու ձագերի հետ մագլցել է տան ցանկապատի վրա և բռնել իր շներից մեկին: Երիտասարդ ամերիկուհին կարողանում է հրել արջին և, վերցնելով շանը, փախչել տուն:

Ի վերջո, ամեն ինչ լավ է ավարտվել. արջերի ընտանիքը շուտով հեռացել է: Շները միայն փոքր-ինչ վախեցել են, իսկ աղջկա հետ ամեն ինչ կարգին է, միայն թե խոստովանում է` առաջին անգամ է ականատես եղել արջի հարձակմանը եւ հույս ունի, որ դա այլեւս չի կրկնվի:

Life.ru-ի հաղորդմամբ` տեսանյութը «TikTok-ում 14 ժամում դիտել է ավելի քան 40 միլիոն օգտատեր:

@bakedlikepieMy cousin Hailey yeeted a bear off her fence today and saved her dogs. How was your Memorial Day?! (WTF?!) ##ohno ##badass ##brave ##fight ##bear

♬ Oh No – Kreepa

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ