Դավիթ Ամալյանի որդու՝ Հերոս Վարդան Ամալյանի նամակը՝ գրված 11 տարեկանում…

 Դավիթ Ամալյանի որդու՝ Հերոս Վարդան Ամալյանի նամակը՝ գրված 11 տարեկանում…

Նայելով երկնքին՝ դու հասկանում ես, որ կյանքն այնքան էլ այն չէ, ինչ մենք ապրում ենք…

Արցախում 44 օրյա պատերազմի ժամանակ զոհվել էր երգահան, հեղինակ-կատարող, ազատամարտիկ Դավիթ Ամալյանի որդին՝ Վարդան Ամալյանը:

Ձեզ ենք ներկայացնում Հերոս Վարդան Ամալյանի նամակը, որը նա գրել է ընդամենը 11 տարեկանում.

«Այն մտքերը, որ ի հայտ են գալիս իմ ուղեղում, չեն գա ուրիշներին, որովհետև նրանք այդ հիմարությունների կարիքը չունեն: Չգիտես ինչու, նայելով երկնքին (մանավանդ գիշերը), ունեմ մի այնպիսի զգացողություն, որ երբեք չեմ ունենա առօրյայում: Նայելով երկնքին՝ դու հասկանում ես, որ կյանքն այնքան էլ այն չէ, ինչ մենք ապրում ենք: Դու հասկանում ես, որ ամեն ինչ ավելի խոր է, ավելի բնական և անհասանելի:

Ինձ միշտ հետաքրքրել է՝ ինչպես է ամեն ինչ առաջացել: Լա՛վ, ասենք թե մենք առաջացել ենք ըստ Աստվածաշնչի, բայց ինչպե՞ս է առաջացել Աստվածաշունչը, Աստված…

Մի՛ մտորեք. նա էլ է ստեղծվել, սակայն ո՞վ է ստեղծել նրան, ո՞վ է ստեղծել նրա ստեղծողին և այդպես շարունակ…

Մի՛ անհանգստացեք, մեր հիմար ուղեղը մեզ դա հասկանալու հնարավորություն չի տա, ինչքան էլ որ ջանանք:

Բայց ինչպե՞ս կարելի է հանել այն հիմար ապահովիչը մեր ուղեղից… ԵՎ երբ հանենք, մենք կհասնենք այնտեղ, ուր պետք է հասնեինք միլիարդավոր տարիներ էվոլյուցիայից հետո:

Մտածե՛ք դրա մասին, չնայած չեք հասցնի… Քանզի դուք կարծում եք, որ ձեր հիմար առօրյան ավելի կարևոր է»:

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ