Ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել. ՊՆ

 Ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել. ՊՆ

Ադրբեջանական կողմը չի ներկայացել մայիսի 19-ին, ժամը 14:00-ին նախատեսված բանակցություններին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը.

«Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր, մայիսի 19-ին, ժամը 14։00-ին պետք է շարունակվեին ադրբեջանական ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցությունները։

Չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել»,- ասված է հաղորդագրության մեջ։

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ