Սոխի հրաշագործ հատկությունները․ ինչու է հարկավոր գիշերը գուլպայի մեջ սոխ դնել

 Սոխի հրաշագործ հատկությունները․ ինչու է հարկավոր գիշերը գուլպայի մեջ սոխ դնել

Շատերը սոխ չեն սիրում, քանի որ այն արցունքաբեր է, սակայն այս բանջարեղենը աշխարհում ամենաօգտակարներից մեկն է և ունի բազմաթիվ առավելություններ:

Այն հարուստ է B6 վիտամինով, մանգանով, սննդային մանրաթելերով և մի շարք այլ օգտակար նյութերով, որոնք անչափ կարևոր են օրգանիզմի համար:

  • Սոխի օգտակար հատկությունները
  •  Այն հարուստ է ֆիտոքիմիական նյութերով և վիտամին C-ով, ինչի շնորհիվ բարելավում է իմունային համակարգի աշխատանքը:
  •  Իր բաղադրության մեջ պարունակվող քրոմի շնորհիվ այն օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը:
  •  Օգտագործվում է վարակների բուժման ու բորբոքումներ մակարդակի նվազեցման համար:
  •  Շատ առողջարար է սրտի համար, քանի որ նվազեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը:
  •  Սոխը պարունակում է մի հզոր միացություն՝ կվերցետին, որն օգնում է կանխել քաղցկեղի առաջացումը:
  •  Սոխի հյութը մեղմացնում է մեղվի խայթածից առաջացած ցավն ու այրոցը:
  •  Այն մաքրում է օրգանիզմը ազատ ռադիկալներից՝ ինչով նվազեցնում է ստամոքսի խոցային հիվանդության առաջացման հավանականությունը:
  •  Այն օժտված է հակաբակտերիալ ու հակավիրուսային հատկություններով, ուստի ոչնչացնում է բակտերիաներն ու մանրէները:


Ինչու է հարկավոր գիշերը գուլպայի մեջ սոխ դնել
Բացի վերոնշյալ օգտակար հատկությունների, սոխը նաև հիանալի կերպով մաքրում է արյունը տոքսիններից: Այս բանջարեղենը մաքրում է նաև օդը, ուստի դրա օգնությամբ կարելի է ոչնչացնել բոլոր բակտերիաներն ու մանրէները:
Սոխի մեջ պարունակվող ֆոսֆորաթթուն ներթափանցում է արյան մեջ՝ մաքրելով այն և ոչնչացնելով բոլոր ախտածին բակտերիաներն ու մանրէները, որոնք կարող էին դառնալ գրիպի առաջացման պատճառ:

Նման արդյունքի հասնելու համար հարկավոր է նախապես կտրատված սոխը դնել ոտնաթաթերին: Ոտքերի այդ հատվածի վրա կան հատուկ ակտիվ կետեր, որոնք անմիջականորեն կապված են մարդու ներքին օրգանների հետ:
Այդ կետերի աշխատանքին չխանգարելու համար խորհուրդ է տրվում հնարավորինս շատ քայլել բոկոտն, քանի որ կոշիկները խաթարում են դրանց աշխատանքը:

Հարկավոր է կտրատել սոխը շերտերով, այնուհետև յուրաքանչյուր ոտնաթաթին մի մեծ կտոր սոխ դնել և ֆիքսել այն՝ հագնելով գուլպան: Այս պրոցեդուրան հարկավոր է անել քնելուց առաջ և թողնել ամբողջ գիշեր, որպեսզի այն ազդի:

Այս մեթոդի առավելությունները

  • Իր հակաբակտերիալ ու հակավիրուսային հատկությունների շնորհիվ՝ սոխը ոչնչացնում է բակտերիաներն ու մանրէները:
  • Իր բաղադրության մեջ պարունակվող ֆոսֆորական թթվի շնորհիվ, որը կլանվում է մաշկի միջոցով, սոխը մաքրում է արյունը:
  • Այն նաև մաքրում է օդը:

armday.am

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ