Ինչու են պոլիկլինիկաներում առաջարկում պատվաստվել միայն AstraZeneca-ով

 Ինչու են պոլիկլինիկաներում առաջարկում պատվաստվել միայն AstraZeneca-ով

ArmLur.am

 

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ արեց ակտիվորեն դիմել պոլիկլինիկաներ ու պատվաստվել: Այս կոչի հետքերով, ArmLur.am-ը դիմեց երեւանյան մի քանի պոլիկլինիկաներ եւ հետաքրքրվեց՝ պատվաստանյութ կա, թե ոչ:

Օրինակ Սարի թաղի պոլիկլինիկայում առաջարկեցին պատվատվել AstraZeneca-ով. «Ընտրելու հնարավորություն չունենք, որովհետեւ հրաման ունենք, որ «Սպուտնիկ V» պատվաստվում են միայն 18-54 տարիքի ռիսկի խմբի մարդիկ: Դեռ չունենք, հույս ունենք, որ կփոխեն հրամանը եւ հետագայում կունենանք»:

Ի դեպ, պոլիկլինիկայի աշխատակիցը տեղեկացրեց, որ պատվաստվելու համար նախ պետք է դիմել թերապեւտին, լրացնել թերթիկը, որտեղ նշվում է, թե ինչ խնդիրներ ունի, ինչից հետո թերապեւտը կորոշի՝ պատվաստել, թե ոչ: Պարզվում է այս պոլիկլինիկայում պատվաստված քաղաքացիներից մեկի մոտ է խնդիր առաջացել՝ գլխացավ, որն էլ հաջորդ օրն անցել է:

Իսկ ահա Երեւանի թիվ 22 պոլիկլինիկայից փոխանցեցին հետեւյալը. «Եթե Դուք խրոնիկ հիվանդ եք, ապա «Սպուտնիկ V», եթե առողջ եք ՝ AstraZeneca»: Իսկ մինչ այդ՝ հորդորեցին պատվաստվելու համար նախ դիմել թերապեւտին:

Բայց մի խնդիր. AstraZeneca-ի առկա դեղաչափերը կիրառելի են մինչեւ մայիսի 31-ը։ Այսինքն ներկրված ամբողջ դեղաչափը պետք է սպառվի մինչեւ ժամկետի ավարտը։

Բայց Նուբարաշենի պոլիկլինիկայի աշխատակիցը ArmLur.am-ին փոխանցեց, որ այս պահին իրենք ունեն AstraZeneca պատվաստանյութը, մոտ օրերս կստանան «Սպուտնիկ V»-ն: «Դեռ չունենք, բայց կստանանք: «AstraZeneca 18 տարեկանից բարձր սկսած կարող են ստանալ: Մայիսի վերջին է լրանում այս պատվաստանյութի ժամկետը: Մեր աշխատողների ամուսինները եկան ստացան, մի անհանգստացեք, խնդիր չկա»:

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ