Գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսը ոչնչացնող սարք

 Գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսը ոչնչացնող սարք

Թեքսասի A&M համալսարանի հետազոտողների խումբը սարք է ստեղծել, որը թույլ է տալիս ակնթարթորեն ոչնչացնել SARS-CoV-2 կորոնավիրուսը: Գիտնականների եզրակացությունները հրապարակվել են Phys.org կայքի մամուլի հաղորդագրության մեջ։

Այն իրենից ներկայացնում է չժանգոտվող պողպատից խողովակի մի հատված, որի միջով անցնում է կորոնավիրուսային լուծույթը: Երբ սարքը տաքանում է մինչև 72 աստիճան Ցելսիուս, ընդամենը կես վայրկյանում լուծույթում վիրուսի տիտրը նվազում է 100 հազար անգամ: Դա բավական է հարուցիչը չեզոքացնելու համար։
Հետազոտողների տվյալներով՝ ջերմային մշակումը թույլ կտա այդ մեթոդն օգտագործել ջեռուցման, օդափոխության և օդորակման գոյություն ունեցող համակարգերում:

Համավարակի ամբողջ ընթացքում աշխարհում վարակման հետևանքով մահացել է ավելի քան 3,1 միլիոն մարդ։

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ