Վարչապետի խորհրդատուների եռյակը. ում խոսքն է անցնում Փաշինյանի մոտ

 Վարչապետի խորհրդատուների եռյակը. ում խոսքն է անցնում Փաշինյանի մոտ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ այս օրերին թեժ քննարկվում է «Իմ քայլ»-ի ցուցակում անձանց անուններն ու քանակը: Ըստ մեր տեղեկությունների՝ ՔՊ-ականները գործի են անցել, մեկը-մյուսին վարկաբեկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, ամեն ինչ անում են, որ իրենց համար ոչ ցանկալի մարդիկ ցուցակներում չլինեն:

Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ վարկաբեկման գործին լծվել են վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, ինչպես նաեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Մենք տեղեկացանք, որ այս անձինք են Նիկոլ Փաշինյանին հորդորում, թե ում է պետք վստահել կամ թիմում պահել:

Տեղեկացանք, որ այս երեք անձանց ովքեր դուր չեն գալիս, ամեն գնով հասնում են նրան, որ վարչապետի աչքից գցեն, հեռացնեն իրենց շարքերից: Ու, ըստ մեր տեղեկությունների, այս եռյակին հաջողվում է, իրենց մարդկանց առաջ բրթել, իսկ իրենց համար «սեւերին» ցուցակից դուրս թողնել:

Ու դա դարձել է պատճառ, որ վարչապետի թիմակիցները հերթագրվում են վարչապետի մոտ անձամբ մտնելու, իրենց ներկայացնելու, համապատասխան բացատրություններ տալու եւ «սեւ ցուցակից» դուրս գալու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ