Ինչու էին Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը այցելել Օհանավան

 Ինչու էին Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը այցելել Օհանավան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ կիրակի օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ առավոտյան եղել է Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում:

Վարչապետը եղել է Հովանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ եկեղեցու բակում օհանավանցիները մոտեցել են վարչապետին եւ իր տիկնոջը, տարբեր հարցեր հնչեցրել, նույնիսկ տուն են հրավիրել: Ականատեսների վկայությամբ՝ վարչապետը երկար ժամանակ զրուցել է մարդկանց հետ, բարձրաձայնված հարցերին պատասխանել ու հեռացել:

Կիրակի օրը՝ ցերեկը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների եւ ՀՀ վարչապետի միջեւ տեղի ունեցած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը պատմել է Օհանավանի ջերմ ընդունելության մասին: Ըստ մեր տեղեկությունների՝ վարչապետը թիմակիցներին ասել է, թե ինքը մարզեր կատարած այցի ժամանակ ջերմ ընդունելության է արժանանում, տեսնում է, որ խնդիր չունեն: Ավելին՝ վարչապետը նշել է, որ առաջիկայում ինքն ավելի ակտիվ է մարզեր այցելելու, ու ներկայացնելու են կադրերով, թե ինչպես են տարբեր համայնքներում իրեն ընդունում:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի ղեկավար Էդգար Հայրապետյանի հետ, որը հաստատեց վարչապետի այցը եկեղեցի:

Գյուղապետն ասաց, որ դա պաշտոնական այց չի եղել, բայց եկեղեցու բակում բնակիչները զրուցել ու քննարկում են ունեցել վարչապետի հետ:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ